Արտաքին հարաբերությունների խորհուրդը Նյու Յորքում չեղյալ է հայտարարել կորոնավիրուսի վերաբերյալ համաժողովը կորոնավիրուսի պատճառով, գրել է Bloomberg-ը: Քննարկվելու էր «Բիզնես վարելը կորոնավիրուսի ազդեցության տակ» թեման:
Չեղարկվել են նաև մարտի 11-ից ապրիլի 3-ը նախատեսված այլ խորհրդաժողովներ, ինչպեսև նյույորքյան ու վաշինգտոնյան հանդիպումներ և այլ իրադարձություններ: Հետաձգվել է նաև Նյու Յորքի ամենամյա ավտոցուցադրումը: Ավտոսրահն աշխատանքը կվերսկսի օգոստոսի վերջին: