Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 8 դեպք: Ընդհանուր, այս պահի դրությամբ, Վրաստանում 23 վարակակիր կա:
Այս մասին տվյալները ներկայացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված Stopcov.ge պաշտոնական կայքէջում: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում կարանտինի ռեժիմում է 126 մարդ, բժիշկների ստացիոնար հսկողության տակ՝ 46-ը:
Հիշեցնենք, որ Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: