Արդարադատության նախարարությունը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացրել և իրականացնում է կանխարգելիչ անհրաժեշտ աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: