COVID-19 վիրուսով վարակվել է Բրիտանիայի առողջապահության նախարար Նադին Դորիսը, հայտնել է The Guardian-ը: Մտավախություն կա, որ հիվանդությունը վարչապետ Բորիս Ջոնսոնի միջոցով կտարածվի կառավարությունում, քանի որ վարակի ախտորոշումից մի քանի օր առաջ Նադին Դորիսը Դաունինգ Սթրիթի ընդունելության ժամանակ հանդիպել էր վարչապետի, նրա հղի նշանածի և տասնյակ այլ բարձրաստիճան գործիչների հետ:
Առողջապահության նախարարը նաև բրիտանական խորհրդարանի առաջին վարակակիր պատգամավորն է: Նա ինքնամեկուսացվել է իր տանը, նաև վստահեցրել է, որ աստիճանաբար ապաքինվում է:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է 382 մարդ, մահացել է վեցը: