Նյու Յորքի դատարանը հոլիվուդյան 67-ամյա կինոմագնատ Վայնշտեյնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման:
Մեղադրյալը մեծ ներդրում ուներ կինոյի պատմության մեջ հաստատված օսկարակիր, բազմամիլիոն դոլար արժողությամբ հիթեր ստեղծելու հարցում: Վայնշտեյնի դեմ սեռական ոտնձգությունների, բռնաբարությունների, պաշտոնի չարաշահման մեղադրանքներ է ներկայացրել 21 տուժած, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնի կինոդերասանուհիներ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Նատաշա Մալթեն, Պաս դե լա Ուերտան, Լեա Սեյդուն, Քեթրին Քենդալը, Կարա Դելեվինը: Պրոդյուսերը ներողություն է խնդրել իր արարքների համար և դատավճռի հրապարակումից առաջ դատավորին խնդրել է իրեն դատապարտել 5 տարվա ազատազրկման:
Վայնշտեյնի դեմ սկսված դատական հետապնդումների արդյունքում հայտնի պրոդյուսերը հեռացվեց The Weinstein Co սեփական ընկերության ղեկավարի պաշտոնից, զրկվեց ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխությանը մասնակցելու իրավունքից, նրանից հեռացավ կինը: