Կորոնավիրուսի հնարավոր վարակից պաշտպանվելու համար մարդիկ հաճախ դիմում են անվտանգության խիստ միջոցների: Թուրքիայում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքի մասին լուրից հետո Էրդողանի թիկնազորը նախագահին վիրուսից պաշտպանում է հեռահար ջերմաչափերով: Այդ սարքի միջոցով նրանք ստուգում են Էրդողանին մոտեցող քաղաքացիների ջերմությունը և տարածքից հեռացնում կասկածելիներին, հայտնում է ermenihaber-ը: