Մարտի 29-ից թռիչքներ կիրականացվեն Երևանի և Վոլգոգրադի միջև:
Երևան-Վոլգոգրադ-Երևան չվերթը կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին:
«Երևանից Վոլգոգրադ օդանավը կժամանի 15:30-ին՝ Մոսկվայի ժամանակով: Մեկնումը Վոլգոգրադ՝ տեղական ժամանակով 17:00-ին»,- նշված է Վոլգոգրադի օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությանում:
Ամռան սկզբից թռիչքներ կիրականացվեն հինգշաբթի օրերին: Տոմսերի գինը կլինի մոտ 6 հազար ռուբլի (մոտ 37 հազար դրամ):