ԵՄ երկրները որոշել են ստեղծել ներդրումային հիմնադրամ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Ստեղծվելու է կորոնավիրուսի դեմ պայքարի ներդրումային հիմնադրամ, որի ծավալը շատ արագ կկազմի 25 միլիարդ եվրո»,- Euronews-ի փոխանցմամբ՝ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: