Երուսաղեմի դատարանը մերժել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ դատական նիստը 45 օրով հետաձգելու խնդրանքը և որոշել, որ առաջին դատական նիստը կկայանա մարտի 17-ին: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:
Հիշեցնենք, որ Իսրայելի դատախազությունը ֆինանսական և պետական կոռուպցիայի կապակցությամբ երեք գործ է հարուցել Բենիամին Նեթանյահուի դեմ։ Վերջին երկու տարվա ընթացքում, հիշյալ գործերի շրջանակում, հարցաքննվել են կառավարության բոլոր նախկին նախարարներն ու նրանց տեղակալները։