ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել մարզի Արաքս համայնքում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում:
Պարզվել է, որ այստեղ չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն եղել, հանրային սննդի կետը ապահովված չի եղել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ միջատների ու կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու համար: Պարզվել է նաև, որ Արամ Խաչատրյանն ինքը, որ ներգրավված է սննդի պատրաստման գործընթացում, չի անցել նախնական բժշկական զննություն և չի ունեցել սանիտարական գրքույկ:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական, սահմանվել է ժամկետ: