Մարտի 10-ին Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության (Centcom) հրամանատար գեներալ Քենnեթ Մաքքենզին հայտարարել է, որ Պենտագոնն Իրաքում ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ ԱՄՆ զորքերին Իրանի հնարավոր հրթիռային հարվածներից պաշտպանելու համար:
Այս մասին գեներալը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Պաշտպանության հարցերով հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ:
«Այս առաքելությունը հեշտ չէ, քանի որ Իրանը վճռական է և աշխատում է բալիստիկ հրթիռների զինանոցներ կառուցել՝ չնայած միջազգային հանրության կողմից հնչեցված մեղադրանքներին»,- ասել է Մաքքենզին, ընդգծելով, որ Իրանը շարունակում է «աշխարհում ահաբեկչության ամենամեծ հովանավորը լինել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնը Իրաքի իշխանություններից թույլտվություն էր խնդրել՝ այդ երկրում Patriot համալիրներ առաքելու համար: