Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին Դամասկոսին ու Մոսկվային սպառնացել է նոր պատժամիջոցներով այն դեպքում, եթե Իդլիբում կրկին խախտվի հրադադարը: Այս մասին հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ջեֆրին նաև ասել է, թե այս պահին ԱՄՆ-ը տարբերակներ է մտածում Թուրքիային օժանդակություն ցուցաբերելու համար՝ ներառյալ ՆԱՏՕ-ի խողովակով:
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը նաև հայտնել է, թե կասկածում է, որ Սիրիան ու Ռուսաստանն Իդլիբում խաղաղության են ձգտում:
«Նրանք ընդամենը հաղթանակի են ձգտում Սիրիայի ողջ տարածքով մեկ»,- ասել է Ջեյմս Ջեֆրին: