«Սևիլիա» ակումբի մարզչական բարձրագույն մրցանակը («Ոսկե նստարան»), շնորհել է Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին: Այս մասին հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունից:
Ակումբի նախագահ Խոսե Կաստրոն այս լուրը հայտնել է «Սևիլիայի» ակումբային ռադիոեթերում, որի հյուրն է եղել Կապարոսը։
«Խինես Մելենդեսը երկար տարիներ եղել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրենը, նա վերափոխեց ֆուտբոլը Իսպանիայում։ Ես Մելենդեսին ճանաչում եմ 1985 թվականից։ Նա իմ ուսուցիչն է։ Վաղուց էի ստացել առաջարկը, բայց մտածում էի, քանի որ դժվար է հեռանալ տնից։ Հիմա ընտանիքում որոշում ընդունեցինք, և վաղը մեկնում ենք Հայաստան»,- նշել է Կապարոսը։
Հիշեցնենք, որ Մելենդեսն այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենն է։ Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է պայմանագիր, որը կձգվի մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը: