Գարնանային պայծառ տրամադրությունը շարունակվոմ է, եղանակն էլ է նվեր մատուցում կանանց: Վաղը, մյուս օրը, ինչպես նաև մարտի 13-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Շիրակում գիշերային ժամերին կդիտվի - 4...+1, ցերեկը՝ +11...+16
Կոտայքի լեռներում գիշերը՝ - 4...+1, ցերեկը՝ +11...+16
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 3...+5, ցերեկը՝ +17...+19
Գեղարքունիքում գիշերը՝ - 4...+1, ցերեկը՝ +11...+16
Լոռիում գիշերը՝ - 3...+2, ցերեկը՝ +18...+21
Տավուշում գիշերային ժամերին՝ +1...+6, ցերեկը՝ +19...+23
Արագածոտնի լեռներում գիշերը՝ - 4...+1, ցերեկը՝ +11...+16
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4...+6, ցերեկը՝ +19...+21
Արարատում գիշերը՝ +3...+5, ցերեկը՝ +21...+23
Արմավիրում գիշերը ՝ +3...+5, ցերեկը՝ +21...+23
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4...+1, ցերեկը՝ +11...+16
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3...+5, ցերեկը՝ +21...+23
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3...+6, ցերեկը՝ +19...+24
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3...+2, ցերեկը՝ +15...+19
Արցախում գիշերը սպասվում է 2...+7, ցերեկը՝ +16...+24։
Արևածագը Ստեփանակերտում մարտի 11-ին կդիտվի 7:10-ին, արևամուտը՝ 18:56-ին, ցերեկվա տևողությունը՝ 11:46 ր:
Մայրաքաղաքում վաղը տեղումներ չեն գրանցվի: Գիշերը կդիտվի + 5...+7 ցերեկը՝ +20...+22։ Օդի խոնավությունը՝ միջինը՝ 40%։ Արևածագը Երևանում մարտի 11-ին կդիտվի 7:19-ին, արևամուտը՝ 19:05-ին, տևողությունը՝ 11:46 ր։