Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոր պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ստացել: Մարզպետ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հերքել է մամուլի տեղեկությունը, թե իրեն առաջարկվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը:
Անդրադառնալով գործադիրում կադրային վերադասավորումների մասին մամուլի տեղեկություններին` Ռոմանոս Պետրոսյանն ասել է` որևէ քննարկում, առաջարկ չի ստացել, կատարում է իրեն վերապահված լիազորությունները, ամսի 13-ին մեկնում է արձակուրդ` քարոզչական աշխատանքի նպատակով: