Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են հանուն Վլադիմիր Պուտինի Սահմանադրությունում չեղարկել երկրում նախագահության ժամկետների սահմանափակումը: Առաջարկը նախաձեռնել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան, որպեսզի Վլադիմիր Պուտինը հնարավորություն ունենա մասնակցելու 2024-ին նախանշված նախագահի ընտրություններին: ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ անհրաժեշտ է առաջարկի մասին խորհրդակցել երկրի նախագահ Պուտինի հետ:
Այսօր Ռուսաստանի Դաշնության ստորին պալատը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սահմանադրության փոփոխությունների հարցը: Քննարկումը սկսվել է սենսացիոն առաջարկներով: Նախ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ապա՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Կարելինը առաջարկել են վաղաժամ ընտրություններ անցկացնել: Առաջարկը բացատրել են նրանով, որ Սահմանադրության նոր տեքստում փոխվում են Պետդումայի իրավասությունները: