Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ հաստատել է երկրի Սահմանադրության փոփոխությունների օրինագիծը:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության չի արժանացրել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը: Կրեմլի ղեկավարը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի ստորին պալատում առաջարկել էին խորհրդարանի վաղաժամ ընտրություններ անցկացնել:
Պետդումայում առաջարկ էր եղել նաև Սահմանադրությունում չեղարկել նախագահության ժամկետի սահմանափակումը հանուն Վլադիմիր Պուտինի: Կրեմլի ղեկավարը, ի դեպ, դեմ չէ 2024-ին իր թեկնածությունն առաջադրելու հավանականությանը: