«Ուսուցիչը լիարժեք ազատ է իր կամքը արտահայտելու, և որևէ մեկը չի կարող նրան պարտադրել, որ նա իր ընտրությունը կատարի իր կամքից դուրս»,- Կապանում ԱՅՈ-ի քարոզարշավի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ ՈՉ-ի կողմանակիցներն այսօր հայտարարել են, թե հանրահավաքներին վարչական ռեսուրս է կիրառվում, և ուսուցիչներ ու աշակերտներ են բերվում:
«Դա ասում է մի մարդ, որը Սահմանադրական դատարանի շուրջ այս խառնաշփոթի ու բոլոլայի հեղինակներից մեկն է: Նա ի պաշտոնե այն ժամանակ տեղ էր զբաղեցնում ԱԺ-ում, և այս պահին նրա նկատմամբ կա հարուցված քրեական գործ»,- ասել է Հարությունյանը:
ԿԳՄՍ նախարարը հավաստիացրել է, որ որևէ մեկը չի կարող ուսուցչին, կրթական համակարգն առհասարակ ներգրավել քաղաքական գործընթացներում: «Նրանցից յուրաքանչյուրն այսօր հնարավորություն ունի կամովին իր «այո»-ն կամ «ոչ»-ն արտահայտել, բայց որևէ մեկը չի կարող նրանց պարտադրել»,- ընդգծել է նախարարը: