Մարտի 10-ին՝ ժամը 13:10-ին, Միլանից Երևան ժամանած 40 ուղևորներից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել, հայտնեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Նշենք, ևս մեկ չվերթ այսօր նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից փոխանցել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում: Ժամանող ուղևորների շփումն օդանավակայանում այլ ուղևորների հետ հնարավորինս բացառվելու է։