Կորոնավիրուսի պատճառով նվազած նավթի համաշխարհային գները բարձրանում են: Այսօր սև ոսկու գինը բարձրացել է 7 տոկոսով, մինչդեռ նախօրեին նավթի գինը նվազել էր 24-25 տոկոսով: Այժմ Brent տեսակի նավթի մեկ բարելն արժի մոտ 37 դոլար: Brent տեսակի նավթի գնի նվազումն ամենացածրն էր 1991-ից ի վեր:
Նախօրեին նավթի համաշխարհային գների անկումը պայմանավորված էր «OPEC+»-ի երկրների՝ նավթի արդյունահանման վերաբերյալ անորոշությամբ, քանի որ վերջիններս չեն կարողացել պայմանավորվել ո՛չ պարամետրերի փոփոխության համաձայնագրի և ո՛չ էլ դրա երկարացման շուրջ: