Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայտնել է Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին: Լիբիայի ռազմական աղբյուրը հայտնել է, որ Խալիֆա Հաֆթարը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ:
«Հաֆթարը Մակրոնին տեղեկացրել է, որ հրադադարի համաձայնագիր կկնքի այն դեպքում, եթե Ֆայեզ ալ Սարաջի կառավարությունը չխախտի այն»:
Հիշեցնենք, այժմ Լիբիայում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում, մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի ու Եվրամիության աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը: