ՏՄՊՊՀ-ն այսօր պարզաբանումներ է լսել թռչնաբույծներից՝ պարզելու, թե որն էր ձվի՝ վերջին շրջանի կտրուկ էժանացման պատճառը: Բիզնեսը պնդում է, որ երկրում հավկիթի գերարտադրություն կա: Անցյալ տարի թռչնաֆաբրիկաները 251 մլն հատ ձու են շուկա հանել, ներկրման կարիք չի էլ եղել:
Ավելին՝ սկսել են ձու արտահանել, որ մեր շուկայում այն պակասի ու գինը կարգավորվի: ՏՄՊՊՀ-ում հիմնավորումները կամփոփեն և վերջնական եզրակացություն կներկայացնեն ավելի ուշ: