Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում և հանրաքվեի օրը ոստիկանությունում կգործեն թեժ գծեր՝
010 59-07-07, 010 54-69-12 և 010 54-69-14 հեռախոսահամարներով։
Ապրիլի 4-ին և 5-ին թեժ գծերը կգործեն շուրջօրյա։
Դիտորդական առաքելությունների անգլախոս ներկայացուցիչները կարող են զանգահարել՝ 011 56-12-34, 011 52-42-28 հեռախոսահամարներով, իսկ ռուսերենով կգործեն 011 52-03-10, 010 54-00-03 հեռախոսահամարները։
Ցուցակների ճշգրտման կամ անճշտությունների վերաբերյալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է թեժ գիծ՝ 011 37-02-36 հեռախոսահամարով։