Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն է ընտրվել Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը:
Տեղեկությունը իր Ֆեյսբուքի էջում հայտնել է Արմեն Սարգսյանը՝ գրելով, որ այսօր մասնակցել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանաչվել է հաղթող:
«Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր դեռ շնորհավորելու են: Բոլորիս ուրախ և լավ օր եմ մաղթում»,- գրել է Երգի պետական թատրոնի նորընտիր ղեկավարը:
Հայաստանի երգի պետական թատրոնը 1994 թ. հիմնադրել է և ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։