Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է, որ երեկ շրջել է Ծաղկաձորում, այնտեղ ջերմ ու արևային եղանակ է, ձյուն ևս կա, քաղաքում կյանքն ընթանում է բնականոն: Մարզպետը հավաստիացրել է, որ զբոսաշրջիկներ կան և կանանց տոնի առիթով հյուրանոցներում եղել են նոր ամրագրումներ:
«Ծաղկաձորում խուճապային տրամադրությունը, որ կար կորոնավիրուսի լուրը հաստատվելու առաջին օրերին, չեզոքացվել է: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով, այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին: Այնպես որ, համեցե՛ք Ծաղկաձոր, որևէ արտառոց բան չկա»,- ասել է մարզպետ Պետրոսյանը: