ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել կորոնավիրուսի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19), վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»։