Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 10-ի վիճակագրական վերջին տվյալները: Կորոնավիրուսի վարակը տարածվել է աշխարհի 115 երկրում, վարակվածները մոտ 115 հազարն են, որոնցվից մոտ 81 հազարը՝ Չինաստանում: Մեկ օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է վարակման միայն 19 դեպք: Իսկ Իրանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար ալկոհոլ օգտագործելու պատճառով թունավորվել ու մահացել է 27 մարդ: Իրանը համարվում է Մերձավոր Արևելքում կորոնավիրուսի վարակի էպիկենտրոն: Այս երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելի քան 7 հազարն են, զոհերի թիվը հասնում է 237-ի: Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում մահացել է ավելի քան 4 հազարը: Մինչև այսօր կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 64 հազար մարդ: