Վրաստանի կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կարանտինային ռեժիմում է հայտնվել ևս 37 մարդ՝ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, aliq.ge-ի փոխանցմամբ։
Մարտի 10-ի դրությամբ կարանտինում է գտնվում 178 մարդ: Աճել է նաև հատուկ ուշադրության տակ գտնվող պացիենտների թիվը՝ կազմելով 56 մարդ:
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք: Բուժման դեպք դեռևս չի արձանագրվել: