Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարվել: Երկրի վարչապետը երկարացրել է Իտալիայում խիստ սահմանափակումների ժամկետն այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել էր, որ վարակի պանդեմիայի սպառնալիքը «չափազանց իրական» է: Այժմ Իտալիայի 60 միլիոնանոց բնակչությունը կարանտինի մեջ է: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 9 հազարը: Վարակից մահացել է 463 մարդ: Երկրում դպրոցներն ու բուհերը փակ կլինեն մինչև ապրիլի 3-ը: Չեղարկվել են մարզական բոլոր միջոցառումները: