Եվրախորհրդարանը կրճատել է իր լիագումար նիստը: Խորհրդարանը կաշխատի միայն վաղը և այս շաբաթ որևէ քվեարկություն չի անցկացնի: Երկու որոշումներն էլ, Euronews-ի փոխանցմամբ, ընդունվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել 104 երկրներում: Վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 109 343 մարդ: Հիվանդությունից ողջ աշխարհում մահացել է 3877 մարդ, ապաքինվել է ավելի քան 62 000-ը: