Իտալացի հանրահայտ դիզայներ Ջորջիո Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին: Մոդելավորողը գումարը փոխանցել է երկրի բուժհաստատություններին: Իտալիան համարվում է կորոնավիրուսի էպիկենտրոնը Եվրոպայում:
Հիշեցնենք, ամբողջ Իտալիան կարանտինի մեջ է, որի համաձայն սահմանափակվել է բնակչության տեղաշարժը, դադարեցվել են մարզական բոլոր միջոցառումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը, արգելվել են խմբային հանդիպումները, փակ են թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները, առևտրի կենտրոններն ու ռեստորանները: