Ողջ Իտալիան կորոնավիրուսի պատճառով կարանտինի փակ գոտի կհայտարարվի: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ այսօր Իտալիայում մինչև ապրիլ ամիս դադարեցվել էին բոլոր սպորտային խաղերն ու զանգվածային միջոցառումները: Փակ են ուսումնական հաստատությունները, ժամանցի վայրերը, մշակութային օջախները: Խանութները գործում են հստակ ժամանակացույցով, գնումներ կարելի է անել՝ միայն խիստ անհրաժեշտությունից ելնելով:
Հաղորդվում է, որ ամբողջ Եվրոպայում ամենաշատ մահացության դեպքերը հենց այս երկրում են արձանագրվել: Մի քանի րոպե առաջ թարմացված տվյալներով՝ Իտալիայում մահերի թիվը կորոնավիրուսի հետևանքով հասնում է 463-ի, վարակվածների թիվը հատել է 6,000-ը: