Իսրայելում կորոնավիրուսը շատ արագ է տարածվում: Ընդամենը երկու օրվա ընթացքում մեկ տասնյակի հասնող վարակված մարդկանց թիվը հասավ 50-ի՝ հաղորդում է Jerusalem Post-ը:
Նույն աղբյուրի համաձայն՝ իսրայելական ավիաուղիները չեղարկել են միջազգային բոլոր թռիչքները, իսկ այն օտարերկրացիները, որոնք ինչ-որ կերպ կժամանեն այդ երկիր, պարտադիր երկշաբաթյա կարանտինի ռեժիմում կգտնվեն:
Մամուլում լուրջ քննադատություն է հնչում կառավարության և հատկապես առողջապահական գերատեսչության հասցեին: Համարվում է, որ անհրաժեշտ բոլոր գործողությունները չեն կյանքի կոչվել: