Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը երկու շաբաթով դադարեցնում է աշխատանքը: Ավելի վաղ ծայրահեղ աջ «Վոկս» կուսակցությունը հաստատել էր, որ քաղաքական ուժի գլխավոր քարտուղար, ստորին պալատի խորհրդարանական Խավիեր Օրտեգա Սմիթը վարակվել է կորոնավիրուսով։
Ընդհանուր առմամբ, Իսպանիայում հայտնաբերվել է մոտ 1500 հիվանդ, որից 35-ը մահացել են։ Վարակման մոտ 800 դեպքերը հիմնականում գրանցվել են Մադրիդի ինքնավար համայնքում։