Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՅՈ-ի քարոզարշավը սկսել է Հայաստանի հարավից: Ելույթներից մեկի ժամանակ նա անդրադարձել է քննադատությանը, թե «արձակուրդում գտնվող վարչապետը քարոզարշավը սկսում է պետական տրանսպորտային միջոցով»:
«Ինչու եմ Երևանից ուղղաթիռով եկել Ագարակ. որովհետև այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից։ Ուղղաթիռը պետական սեփականություն է և պարտադիր թռիչքային ժամեր ունի, այսինքն՝ աշխատանքային վիճակում լինելու ու իր արժեքը չկորցնելու համար ժամանակ առ ժամանակ պետք է օգտագործվի։ Երբ ես այդ ուղղաթիռը չեմ օգտագործում, ժամանակ առ ժամանակ անձնակազմը պետք է այն դատարկ բարձրացնի, աշխատեցնի, որպեսզի այն չփչանա, այսինքն` այդ շատ ուշադիր մարդկանց հիմա էլ նյութ եմ տալիս, կարող են ասել, որ առանց վարչապետի այդ ուղղաթիռը պետական բյուջեի հաշվին թռցնում են»,- ասել է Փաշինյանը։