Պաշտոնական Մոսկվան տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի լինի Ռուսաստանում Մեծ Հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կրեմլի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեռևս տեղեկություն չկա, թե Միացյալ Նահանգների իշխանության ներկայացուցիչներից ով է ներկա լինելու մայիսի 9-ին Հաղթանակի տոնին նվիրված տոնական հանդիսություններին: