Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թ. մարտի 10-ին Երևանի Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հետ հատման մասի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում՝ Նալբանդյան փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում տեղակայվել է «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ, և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով: