Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի մասին բժիշկները լավ նորություն են հայտնել. նա կարողացել է արդեն որոշ բառեր արտաբերել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Ի դեպ, պարզվել է, որ աղջնակի մորը սպանած և իրեն նույնպես բռնության ենթարկած անձը, որ ներկայում կալանավորված է, նախկինում խուլիգանության ու դանակահարության համար դատապարտված է եղել: Այս մասին էլ հայտնել է Անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:
Ընդհանրապես, աղջկա ճակատագրով անհանգստացած մասնագետներն ու անգամ քաղաքական գործիչները քննարկման ընթացքում միակարծիք են եղել այն բանում, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի աղջիկը երկրորդ անգամ զոհ չդառնա: