Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խոսել է իր նշանակման մասին:
COPE լրատվականին Կապարոսը պատմել է, որ հետաքրքիր առաջարկ է ստացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից՝ գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը և որոշել է ընդունել այն:
«Դա բարդ որոշում էր, սակայն այն կայացրել եմ՝ ելնելով իմ աշխատանքի հանդեպ ունեցած մեծ կրքից:
Երբ առաջարկ ստացա, տեղեկացրեցի այդ մասին «Սևիլիայի» ղեկավարությանը, և նրանք բաց թողեցին ինձ»:
Ակումբը նաև շնորհակալություն է հայտնել իսպանացի մասնագետին իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել ապագայում: