Հայ բռնցքամարտիկներն այսօր վերջին մարզումն են անցկացրել Օլիմպավանում` Լոնդոնի վարկանիշային մրցաշարից առաջ:
Հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հավաստիացրել է, որ բոլորը լավ մարզական վիճակում են: Նախապատրաստական փուլը նույնպես լավ է անցկացվել:
Հիշեցնենք, որ վարկանիշային մրցաշարը կկայանա մարտի 14-ից 24-ը: