Սինգապուրի գիտնականները բացահայտել են նոր ախտանշաններ, որոնք COVID-19-ի վարակ են առաջացնում: Այս մասին գրում է The Straits Times-ը:
Նոր ախտանշանները հիվանդի մոտ դենգեի տենդի մասին կեղծ պատկեր են ստեղծում: Կորոնավիրուսով հիվանդի մոտ կարող են հայտնվել քոր առաջացնող ցան ու ջերմաստիճանի բարձրացում: Ընդ որում, կարող են բացակայել COVID-19-ին բնորոշ ախտանշանները:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դենգե տենդի ժամանակ նույնիսկ անալիզները կարող են կեղծ դրական արդյունք ցույց տալ: Մասնագետները բժիշկներին հորդորել են ամենայն լրջությամբ մոտենալ կորոնավիրուսի ախտորոշման գործընթացին: