Արքայազն Հարրին ու Մեգըն Մարքլը դադարեցնում են իրենց թագավորական լիազորությունների կատարումը: Սակայն մինչև այդ, ամուսնական զույգը մասնակցել է Ուեսթմինսթերյան աբբայությունում անցկացվող պատարագին: Սասեքսի դուքսն և դքսուհին՝ որպես Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ հանրությանը ներկայացել են վերջին անգամ: Պատարագի ժամանակ Հարրին ու Մեգընը միացել են թագավորական ընտանիքի մյուս անդամներին:
Արքայազն Հարրին ու Մեգըն Մարքլը կվերադառնան Կանադա: Մարտի 31-ից կդադարի գործել նրանց թագավորական տիտղոսն ու կկասեցվի ֆինանսավորումը: