Իտալիայում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին՝ ժամը 13:10-ին, վայրէջք կկատարի Երևանում: Իտալիայից ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին: Տեղեկատվությունը հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից փոխանցել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում: Ժամանող ուղևորների շփումն օդանավակայանում այլ ուղևորների հետ հնարավորինս բացառվելու է։ Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղևորները զննում են անցնելու: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ: