Միացյալ Նահանգները սկսել է Աֆղանստանից իր զորամիավորումները դուրս բերելու առաջին փուլը: Գործընթացն իրականացվում է «Թալիբան» իսլամիստական ծայրահեղական շարժման հետ ձեռք բերված խաղաղության համաձայնագրի շրջանակում:
Վաշինգտոնը խոստացել էր Աֆղանստանում տեղակայված 13 հազար զինվորականների թիվը կրճատել՝ հասցնելով 8600-ի: Գործընթացը կտևի 135 օր՝ Դոհայում փետրվարի 28-ին խաղաղության համաձայնագրի ստորագրման օրվանից սկսած:
Եթե «Թալիբան» շարժումը կատարի համաձայնագրով սահմանված իր լիազորությունները, ապա Միացյալ Նահանգներն իր ամբողջ զորակազմը դուրս կբերի 14 ամսվա ընթացքում: