«Ռոսիա 1» հեռուստաալիքի Ну-ка, все вместе (Դե, բոլորս միասին) երաժշտական շոուի մանկական ծրագրի հաղթող են ճանաչվել քույր և եղբայր Բորիս և Անահիտ Ադամյանները Սոչի քաղաքից: Նրանք կատարել են OneRepublic ամերիկյան ռոք խմբի All the right moves (Բոլոր ճիշտ քայլերը) երգը:
«Մենք եկել ենք նվաճելու ձեր սրտերը և ձեր աջակցության կարիքն ունենք»,- ելույթից առաջ ասել է եղբայրը:
Բորիսի ու Անահիտի ելույթը տպավորել է բոլորին: Քույրն ու եղբայրը ստացել են ժյուրիի աջակցությունը՝ ստանալով հնարավոր 100-ից 98 ձայն:
«Նրանք նվաճեցին ոչ միայն մեր սրտերը, նրանք նվաճեցին այս բեմը և հեռուստադիտողների սրտերը»,- ասել է ժյուրիի անդամ, Իգոր Կրուտոյի պրոդյուսերական խմբի ներկայացուցիչ Վիլենա Խիկմատուլինան:
Ի դեպ, Բորիսն ու Անահիտը հայտնի կատակերգակ դերասան Աշոտ Ղազարյանի թոռներն են: