Այս շաբաթ Worm supermoon-ը կլուսավորի երկինքը: Ինչպես հայտնում է cnn.com-ը, այս շաբաթ՝ երկուշաբթիից կիրակի, կազդարարվի իրական լիալուսնի մուտքը, սակայն այն առավել լիարժեք կարտահայտվի մինչև չորեքշաբթի: Լիալուսինը հայտնվում է այն ժամանակ, երբ ուղեծրով ամենամոտն է Երկրին: Մարտ ամսի լիալուսինը հայտնի է որպես Worm supermoon (թարգմանաբար՝ գերլուսնի որդ), քանի որ համարվում է, որ հենց այս ամիս փափկում է հողը, հայտնվում են անձրևորդերը, որոնք որպես սնունդ գրավում են թռչուններին ու զուգորդվում են գարնան հետ: Նախատեսվում է, որ գիշերահավասարն էլ կլինի մարտի 19-ին: