Ryanair ավիաընկերությունը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է Իտալիայի միջազգային ու ներքին բոլոր չվերթերը կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու համար: Բյուջետային ավիաուղիների ղեկավարությունը հայտնել է, որ միջազգային չվերթերը կդադարեցվեն մարտի 13-ից մինչև ապրիլի 8-ը: Ներքին չվերթերը կդադարեցվեն այսօր կեսգիշերից:
Ryanair ավիաընկերության ղեկավարության հավաստմամբ՝ բոլոր ուղևորները, որոնք առնչություն ունեն ընկերության թռիչքների հետ, էլեկտրոնային նամակով արդեն տեղեկացված են չվերթերի չեղարկման մասին:
Ryanair ավիաընկերությունը շարունակում է կատարել ԱՀԿ-ի ու երկրի ազգային կառավարության հրահանգներն ու պահպանել ճանապարհորդությունների արգելքները սահմանափակումները:
Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար: