Մի՛ բացեք էլեկտրոնային նամակները, որոնք վերաբերում են կորոնավիրուսից առողջանալուն, դրանք կվնասեն ձեր համակարգիչը: Այս մասին տեղեկացնում է.express.co.uk-ը:
Մարդիկ շարունակում են վախենալ կորոնավիրուսով վարակվելուց, և կիբեռհանցագործները փորձում են այն օգտագործել՝ խաբեությամբ էլ. փոստի միջոցով վիրուսներ տարածելով ու հափշտակելով տվյալներ:
Կիբերհանցագործները թիրախավորում են խոցելի մարդկանց և էլ. փոստով խաբեությամբ ուղարկում են հայտարարություններ, իբր դրանք ուղարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Ոչնչի չկասկածող մարդիկ նամակը բացելուց հետո MY-HEALTH.PDF անվամբ ֆայլ են ստանում, որն առաջարկում է առողջության մասին հոգ տանելու պարզ և արագ միջոցներ:
Նշվում է, որ համաձայն MalwareHunterTeam-ի՝ որը հայտնաբերել է այդ սփամ արշավը, հարձակումը կարող է շարունակվել: Սփամ արշավի միջոցով կարող են գողանալ բանկային վավերապայմաններ, գաղտնաբառեր, անձնական տվյալներ: Այդ սպառնալիքից խուսափելու համար ԱՀԿ-ն այժմ ձեռնպահ է մնում էլ. փոստով խորհուրդներ ուղարկելուց: