Կատալոնիան 3 միլիոն եվրո սուբսիդիա է վճարել այն մեդիա ընկերություններին, որոնք կապ ունեն մի ընկերության հետ, որը պաշտպանում է այն տեսությունը, թե Շեքսպիրը կատալոնացի է: Պնդում են, որ կատալոնացի են նաև Սերվանտեսը և Կոլումբոսը: Այս մասին հայտնում է theguardian.com-ը:
Այդ տվյալները խորհրդարանում ներկայացրել է Կատալոնիայի փոխնախագահ Պերե Արագոնեսը: Նա ասել է, որ այդ գումարը վճարվել է 2012 թվականից երկու մեդիա ընկերությունների, որոնք պատկանում են Ալբերտ Կոդինասին:
Արտերկրում TV3 հեռուստաընկերության նախագահ Նուրիա Լորախը ևս տեղեկացրել է, որ վճարել է 184.000 եվրո վեց վավերագրական ֆիլմերի ցուցադրման համար:
Վալենսիայի իրավագիտության պրոֆեսոր և «Կեղծ պատմություն Կատալոնիայի դեմ» գրքի համահեղինակ Վիսենթե Բաիդալը նշել է, որ այդ տեսությունը ջատագովող ընկերության հետևում այնպիսի մարդիկ են, որոնք պատմաբան չեն:
Անկախ կատալոնական ձախ թևի կուսակցության խոսնակ Գաբրիել Ռուֆիանիին կոչ է արել կառավարությանը դադարեցնել այդ ընկերության ֆինանսավորումը: «Ոչ մի կեղծ գիտություն կամ կեղծ պատմություն չպետք է ֆինանսավորվի կառավարության փողերով»,- ասել է նա: