Մարտի 8-ի և կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում: Շնորհավորելով նախագահի աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ կանանց տոնն ինչ-որ իմաստով նոր կյանքի հետ է կապված:
«Դուք եք նոր կյանքի աղբյուրը, քանի որ դուք կյանք եք ստեղծագործում: Դուք մեր ոգեշնչման աղբյուրն եք: Իմ ոգեշնչման աղբյուրը եղել է իմ մայրը՝ իր գեղեցկությամբ, վերաբերմունքով, քնքշությամբ, ամրությամբ, այսօր՝ իմ կյանքի ընկեր կինս, իմ աղջիկ թոռնիկը:
Մաղթում եմ, որ միշտ լինեք գեղեցիկ: Դուք շատ բան եք կրում ձեր մեջ՝ մեր ազգությունը, մեր լեզուն, մեր կրոնը, մեր արժեքները»,-ասել է Արմեն Սարգսյանը:
Կանանց հանձնված տոնական ծաղիկների հետ նախագահը նրանց է հղել նաև իր բարեմաղթանքները: